Պետդուման տեղեկացրել է Վլադիմիր Ժիրինովսկու թաղման վայրի և ժամի մասին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն կհուղարկավորեն Մոսկվայում՝ Նովոդևիչյան գերեզմանատանը: Ապրիլի 7-ին հայտնել են Պետդումայի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ լրատվամիջոցները մեկ այլ՝ Տրոեկուրովսկոյե գերեզմանատունն էին հիշատակել։
Հրաժեշտը և թաղումը տեղի կունենա ուրբաթ օրը՝ ապրիլի 8-ին։ Հրաժեշտի արարողություը կսկսվի առավոտյան ժամը 8-ին Քրիստոս Փրկչի տաճարում, ապա՝ հրաժեշտի արարողության Սյունասրահում։ Այն կտևի երկու ժամ՝ 11:00-ից 13:00-ն։
Վլադիմիր Ժիրինովսկու հուղարկավորությունը տեղի կունենա Նովոդևիչի գերեզմանատանը։ Արարողությունը կմեկնարկի ժամը 14:00-ին։
ԼԴԿ-ի մշտական նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին փետրվարի 2-ից գտնվում էր հիվանդանոցում, որտեղ հոսպիտալացվել է կորոնավիրուսի ախտորոշմամբ, և պայքարել է հիվանդության հետևանքների դեմ, իսկ ապրիլի 6-ին հայտնի է դարձել նրա մահվան մասին։ Չորեքշաբթի երեկոյան ԼԴԿ-ի Սանկտ Պետերբուրգի մարզային բաժանմունքում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում՝ նվիրված քաղաքական գործչին։
Վլադիմիր Ժիրինովսկին ծնվել է 1946 թվականի ապրիլի 25-ին Ալմա-Աթայում։ 1993 թվականի դեկտեմբերի 12-ից եղել է Ռուսաստանի Դաշնության բոլոր գումարումների Պետդումայի պատգամավոր։ Նա եղել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի թեկնածու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից 1991, 1996, 2000, 2008, 2012 և 2018 թվականներին: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր իրավաբան (2000 թ.): Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանին:
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է Ռուսաստանի ԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին
- Պետդումայի խոսնակը հերքել է Ժիրինովսկու մահվան լուրը