Փաշինյան՝...և Ադրբեջանի տարածքներ կան, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո են
«Բրյուսելում կայացած մյուս որոշումը մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին էր, որը կունենա կրկնակի մանդատ՝ բուն դելիմիտացիայի և երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովման»,- գործադիրի այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները:
Նրա խոսքով՝ այդ թեմայով քննարկումները ՌԴ-ի հետ արդեն մեկ տարի է ընթանում են և ի վերջո այսպիսի կոմպրոմիսային որոշման են հանգել:
«Գիտեք, որ ՀՀ-ի տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և՝ Ադրբեջանի տարածքներ, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո: Այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, բնականաբար՝ դե-յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»,- ասաց Փաշինյանը։
Տեղեկացնելով, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ն և Եվրամիությունը՝ նա ընդգծեց, որ այդ ուղղությամբ պետք է առաջ շարժվեն:
«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե-յուրե սահման գոյություն ունի և այն խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հայտնելով, որ քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը՝ գործադիրի ղեկավարը նշեց, որ դրա շուրջ արձանագրվել են որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել են շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Փառուխի դեպքի քննարկումը բրյուսելյան հարթակում ինքս պատեհ չհամարեցի. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունը 54 մլն դրամ կտրամադրի Ալեն Սիմոնյանին ուղեկցող 3 Toyota RAV-4 ամենագնաց գնելու համար
- Գործադիրի այսօրվա որոշմամբ Հայաստան մուտքի 14 օրյա կարանտինային մեկուսացումը կփոխարինվի 10 օրացուցային օրով
- Կառավարությունն այսօր կմերժի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի վերաբերյալ ընդդիմության մշակած օրենքը
- Կառավարությունը հետ է վերցնում պաշտպանության ոլորտի գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացված 400 մլն դրամը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան