3,8 մլրդ դրամ՝ առողջապահական չորս կազմակերպության վերանորոգման և երկուսի կառուցման համար
«Կառավարությունը հանձնառություն է վերցրել 5 տարիների ընթացքում վերանորոգել, վերակառուցել և կառուցել 50 առողջապահական կազմակերպություն»,- կառավարության հերթական նիստում հայտնեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:
Կառավարությունը որոշեց այդ նպատակով առողջապահության նախարարությանը հատկացնել 3,8 մլրդ դրամ:
«50 առողջապահական կազմակերպություններից այս նախագծում ընդգրկված են 6-ը, որոնց աշխատանքները սկսվել են 2021թ-ին, այս գումարները նախատեսված են կապիտալ ծախսերի շարունակականությունն ապահովելու համար»,- հայտնեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ մի շարք առողջապահական կազմակերպություններ նույնպես գտնվում են վերակառուցման ընթացքում և այդ աշխատանքները հետապնդում են նպատակ՝ ապահովել ՀՀ քաղաքացիների համար հասանելի, որակլալ ծառայություններ:
Լենա Նանուշյանի խոսքով՝ այդ կազմակերպություններն են Թալինի, Չարենցավանի, Մասիսի, Սիսիանի բժշկական կենտրոնները, Ծաղկահովիտի առողջության և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնները:
Ըստ փոխնախարարի՝ 6 բժշկական հաստատությունից Մասիսի ԲԿ-ն և Ծաղկահովիտի առողջության կենտրոնը զրոյից են կառուցվելու:
Հարակից հրապարակումներ`
- Դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ
- Արցախյան երկու պատերազմներից հետո 985 մարդու գտնվելու վայրն անհայտ է. Փաշինյան
- Փաշինյան՝...և Ադրբեջանի տարածքներ կան, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո են
- Կառավարությունը 54 մլն դրամ կտրամադրի Ալեն Սիմոնյանին ուղեկցող 3 Toyota RAV-4 ամենագնաց գնելու համար
- Գործադիրի այսօրվա որոշմամբ Հայաստան մուտքի 14 օրյա կարանտինային մեկուսացումը կփոխարինվի 10 օրացուցային օրով
- Կառավարությունն այսօր կմերժի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի վերաբերյալ ընդդիմության մշակած օրենքը
- Կառավարությունը հետ է վերցնում պաշտպանության ոլորտի գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացված 400 մլն դրամը