Կառավարությունը հետ է վերցնում պաշտպանության ոլորտի գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացված 400 մլն դրամը
Այսօրվա նիստում կառավարությունը նախատեսում է 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նվազեցնել «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի, թվայնացման և շուկայի զարգացման» ծրագրի «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» միջոցառումից 100.0 մլն դրամը, «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից 295.0 մլն դրամը և դրանք ուղղել նախ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, որից հետո էլ այնտեղից հատկացնել նոր՝ «Թվային ծառայությունների ձեռքբերում» միջոցառմանը՝ 395.0 մլն դրամ արժեքով:
Ըստ գործադիրի՝միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2022թ. առաջին կիսամյակում:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հիմնավորումները կներկայացվեն սահմանված կարգով»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր հերթական 3.1 մլրդ դրամը կահատկացնի ՏԿԵՆ-ին՝ճանապարհների և կամրջի վերանորոգման համար
- Գործադիրը մոտ 1.5 մլրդ դրամ է հատկացրել պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների ուսման վարձերի փոխհատուցմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան