«Հրապարակ». Ռոբերտ Ղուկասյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո վեր են հանվել որոշ խախտումներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո վեր են հանվել որոշ խախտումներ։ Պարզվել է, որ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանի համար մարզպետարանում հավաքարարի հաստիքի տակ խոհարար է աշխատել, օրը մի քանի անգամ տարատեսակ կերակուրներ են պատրաստել, և աշխատողներն «ըմբոշխնել» են բույրերը։ Ղուկասյանը վերացրել է այդ ավանդույթը։
Պարզվել է նաև, որ գորիսեցի Ավանեսյանը, որը ստիպված է եղել ապրել Կապանում՝ վարձակալված բնակարանում, շաբաթ-կիրակի օրերին Գորիս է մեկնել, բայց մարզպետի որոշմամբ դա ձևակերպվել է որպես գործուղում Գորիս և հարակից համայնքներ։ Սյունիքի մարզպետարանից մեզ մեկ տասնյակ կարգադրություն են տրամադրել. դիցուք, 2021 թ․ մարտի 6-ին՝ շաբաթ օրը, Ավանեսյանը գործուղվել է Արավուս համայնք, մեկ շաբաթ անց՝ 13-ին, կրկին շաբաթ օրը, մեկ օրով գործուղվել է Տեղ համայնք, էլի մեկ շաբաթ անց՝ մարտի 20-ին, Գորիս համայնք և այլն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: