Աշոտյան. Ալիևի վրայից հետևողականորեն մաքրում են արյան հետքերը, և այս հարցում Նիկոլին օգտագործում որպես քիսա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Հրապարակվեց Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը Բրյուսելյան հանդիպման մասին։
Կարճ՝
1. Ոչ մի խոսք Արցախի, իր ապագայի, կարգավիճակի մասին։
2. Ոչ մի խոսք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի մասին։
3. Ադրբեջանական վերջին ոտնձգությունների ոչ մի դատապարտում։
4. Փոխարենը՝ ԱԳՆ-երին հանձնարարական աշխատել խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։
5. Փոխարենը՝ Համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծելու հանձնառություն՝ մինչև ապրիլի վերջ։
6. Հայ ռազմագերիների հարցը հավասարեցված է անհետ կորածների հարցին ( ենթադրաբար՝ Ադրբեջանի կողմից առաջին պատերազմում)։
7. Աջակցություն զորքերի հայելային հետքաշմանը (Քարագլխում տեսանք դրա վտանգավոր հետևանքները)։
Ալիևի վրայից հետևողականորեն մաքրում են արյան հետքերը, և այս հարցում Նիկոլին օգտագործում որպես քիսա։
Արցախի ուրացության հարցում Նիկոլը բավարարում է բոլորին, և այս հարցում օգտագործվում է որպես Քիսո»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Կովկասում խաղաղության հասնելու համար.Շառլ Միշել
- Շառլ Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. Սուրենյանց
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան