ԵՄ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Կովկասում խաղաղության հասնելու համար.Շառլ Միշել
Եվրամիությունը հավատարիմ է Կովկասում լարվածության թուլացման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի հետ խորը համագործակցության հաստատմանը և պատրաստ է աջակցել կողմերին՝ կազմակերպելով փորձագիտական խորհրդատվություններ և ավելացնելով ֆինանսական օգնությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը հրապարակվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համապատասխան հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմից հետո։
Միշելը վերահաստատեց ԵՄ-ի հանձնառությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ սերտորեն համագործակցելու լարվածությունը հաղթահարելու անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի համար՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է հումանիտար հարցերի «ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը», այդ թվում՝ «ռազմագերիներ ազատ արձակումը և անհայտ կորածների խնդրի համապարփակ լուծումը»։
Բացի այդ, Միշելն ընդգծել է, որ «ռազմական ուժերի՝ միմյանցից պատշաճ հեռավորության ապահովումը կարևոր տարր է տարածաշրջանում բախումների կանխման և լարվածության նվազեցման համար»։ Եվրամիությունն իր հերթին «կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև տարածքների ականազերծման հումանիտար ջանքերին, այդ թվում՝ «փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու և ֆինանսական օգնության մեծացման միջոցով»: Միշելը մատնանշել է հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, ներառյալ «մարդկանց բժշկական վերականգնգնողական օժանդակությունը և շենքերի վերանորոգումը»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Ալիևը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
- Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք. ՀՀ քաղաքացիները ֆլեշմոբ են անում
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան