WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
19-ամյա ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստուհին մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Լուկրեցիա Ստեֆանինիի հետ եւ առավելության է հասել 6։2, 6։2 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 22 րոպե։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ավանեսյանը կխաղա թուրք Իպկե Օզի եւ կոլումբացի Մարիա-Կամիլա Օսորիո-Սերանոյի դիմակայության հաղթողի հետ։ Օսորիո-Սերանոն անցած տարի նվաճել է այս մրցաշարի հաղթողի կոչումը։
Բոգոտայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 239 հազար դոլար է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան