«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչ. Գիշերվա ընթացքում արտառոց ոչինչ չի եղել
Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի մի քանի ներկայացուցիչ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում:
«Գիշերն անցել է հանգիստ, արտառոց ոչինչ չի եղել, մի քիչ ցուրտ էր: Ոչ մի խոչընդոտ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանը:
Նա նշեց, որ իրենք դեռ վրաններ չեն տեղադրել, բայց այս գիշեր երևի արդեն պետք կլինեն. «Երբ դնենք վրանները, երևի այդ ժամանակ կփորձեն խոչընդոտել»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ից «Նոր Հայաստան»-ը հայտարարել է շուրջօրյա նստացույց Ազատության հրապարակում: Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը «Նոր Հայաստան»-ին արգելել է վրաններ տեղադրել Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա