Ադրբեջանում ուրախանում են Բաքվի բրյուսելյան ձեռքբերումներով
Ադրբեջանում գոհ են Բրյուսելի՝ մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքներից։ Իշխանական կայքերը թվարկում են Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից Բաքվի ձեռքբերումները։
«Հաքքին.ազ»-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրում է, որ Ալիևն ու Փաշինյանը հանձնարարել են արտաքին քաղաքական գեատեսչությունների ղեկավարներին նախապատրաստվել բանակցություններին, որոնք հնարավոր են դարձել Ադրբեջանի կողմից առաջադրած հինգ կետերի ընդունումից հետո։
Բաքվում երեկվա հանդիպման ամենակարևոր ձեռքբերումը համարում են այն, որ եզրափակիչ հայտարարության մեջ չի հիշատակվում «ոչ Ադրբեջանի նախագահի կողմից կազմաքանդված «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածքային-վարչական միավորը, ոչ էլ պատերազմից հետո իր քաղաքական և իրավական կարգավիճակը կորցրած տխրահռչակ ԵԱՀԿ Մինսկի խումբը»։
Նշվում է, որ բրյուսելյան բանակցություններն ավարտվել են կարևոր առաջընթացով՝ ԵՄ աջակցությամբ ստեղծվել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև ուղիղ բանակցությունների նոր ձևաչափ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան