Փաշինյանն ու Ալիևը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։
Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք. ՀՀ քաղաքացիները ֆլեշմոբ են անում
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը
- Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
- Չի կարելի այս պատմական շրջանում երկիրը թողնել արկածախնդիր կիսագրագետների հույսին. Էդգար Ղազարյան
- Ալիևը ժամանել է Բրյուսել
- Չեմ լիազորել իմ անունից ինչ-որ բան հանձնել, հանձնելու որևէ բան չունենք. Վրթանեսյան
- Ուղերձ Երևանի կենտրոնից՝ դեպի Բրյուսել
- Բրյուսելի հանդիպումով մտահոգված՝ Երևանում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունեցա. Արցախի ԱԺ նախագահ
- Ասողը ղալաթ է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել․ Սերժ Սարգսյան
- Հույս ունեմ Բրյուսելում կքննարկենք և կհամաձայնեցնենք Խաղաղության բանակցությունների մեկնարկի բոլոր հարցերը. Փաշինյան
- Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում ապրիլի 6-ին