Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացրած տարածքներում ականների պայթյունից սպանվել է 37 և վիրավորվել 160 ադրբեջանցի
Ադրբեջանի զինուժը թուրքական բանակի սակրավորների ստորաբաժանման օգնությամբ ականազերծման աշխատանքներ է անում Արցախի բռնազավթված տարածքներում և հարակից շրջաններում։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,«Anadolu» պետական լրատվական գործակալության թղթակիցը հայտնում է, որ 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մինչև օրս ականազերծվել է 23.000 հեկտար մակերեսով գոտի։
Այդ ընթացքում և տարածքում հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 26.000 չպայթած զինամթերք, 19.000 հակահետևակային և 10.000 հակատանկային ական։
Նշվում է, որ հայկական ուժերի ականապատած տարածքներում 2020թ. նոյեմբերի 10-ից մինչև օրս ականների պայթյունից սպանվել է 37 ադրբեջանցի։ Նշված ժամանակահատվածում ականի պայթյունից վիրավորվել է 111 ադրբեջանցի զինվոր և 49 խաղաղ բնակիչ։
Հիշեցում է արվում, որ Հայաստանը իր ռազմագերիների դիմաց Ադրբեջանին է հանձնել ականապատ տարածքների քարտեզներ։
«Բայց դրանք ունեն ընդամենը 25 տոկոս ճշգրտություն»,- դժգոհում է թուրքական աղբյուրը։
Այս պահին էլ Բաքվի բանտերում պահվում են մի քանի տասնյակ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել։
Հարակից հրապարակումներ`
- Օկուպացված Վարանդայում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
- Քարվաճառում ականի պայթյունից մահացած ադրբեջանցիների թիվը հասնել է 3-ի
- Արցախում ականի պայթյունից երկու ադրբեջանցի լրագրող է մահացել
- Մատաղիսի ուղղությամբ ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել
- Արցախում ականի պայթյունի արդյունքում ադրբեջանցիներ են վիրավորվել
- Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվել է 5 ադրբեջանցի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան