Աշոտ Անդրեասյանը դադարեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը
ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջին գրել է․
«Հարգելի հայրենակիցներ, թիմակիցներ, ընկերներ, այօրվանից վայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության Երիտասարդների Միության նախագահի պարտականությունները և դադարեցնում եմ կուսակցական անդամակցությունս։
Այլևս չեմ հանդիսանում նաև ԲՀԿ Քաղաքական խորհրդի անդամ։
Ես ունեմ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանի։
Ինձ համար հայրենիքը բարձրագույն արժեք է, իսկ հանուն հայրենիքի պայքարը առաջնահերթ պարտականություն։
Շարունակելու եմ ակտիվ քաղաքական-հասարակական գործունեությունս դավաճանական իշխանության դեմ պայքարի առաջնագծում այժմ արդեն ավելի անկաշկանդ և ազատ։
«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության և Գագիկ Ծառուկյանի հետ անցել եմ երկար ու քարքարոտ ճանապարհ, որի ընթացքում ձեռք եմ բերել լավ ընկերներ։
Շնորհակալություն եմ հայտնում իմ կուսակցական ընկերներին և գործընկերներին համատեղ աշխատանքի համար։
Հայրենիքը թանկ է ամեն ինչից, իսկ անգործությամբ դու վաճառում ես Հայրենիքդ թուրքին։
Առա՛նց թու՛րքի ՀԱՅԱՍՏԱ՛Ն»
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչու ԲՀԿ-ն միացավ ՔՊ-ին
- Նաիրիա Զոհրաբյանը ԲՀԿ-ականներին կոչ է դեմ քվեարկել Հայկ Մարությանի պաշտոնանկությանը
- «Փաստ». ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, կրկին դիրքավորվում է, ընդ որում՝ բավականին տպավորիչ կերպով
- «Փաստ». ԲՀԿ թեկնածուն ասում է, որ իրենց ներկայացրած ծրագրում ներառված են բացառապես իրատեսական կետեր