Արցախի և Հայաստանի ոչնչացման պատասխանատուն բոլորս ենք լինելու․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Կարդում եմ վարչապետ կոչեցյալի խոսքերը բրյուսելյան հանդիպումից հետո։ Նա հերթական անգամ բարբառում է, թե իբր Հայաստանի վերահսկողության տակ են գտնվում ադրբեջանական տարածքներ և այլ տխմարություններ։Պարզ է, չէ՞, որ պատրաստվում են հանձնել, այսպես կոչված անկլավները, որով ըստ էության ողջ Հայաստանը կհայտնվի տոտալ շրջափակման մեջ, բնականաբար «մոռանալով» Արծվաշենը։
Ըստ էության Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել, «խաղաղության» անվան տակ, Հայաստանի հերթական կապիտուլյացիան վավերացնելու համար։Լավ, իսկ ի՞նչ ենք մտածում և անում մենք բոլորս՝ ընդդիմություն, ընդդիմադիր այլ գործիչներ, մտահոգված քաղաքացիներս։ Երկու օր առաջ տեղի ունեցավ բազմահազարանոց ընդդիմադիր հանրահավաք, իսկ հետո՞․․․
Հարգելի ընդդիմադիրներ, սա այն դեպքն է, որ չի կարող լինել «լավ է ուշ, քան երբեք» ձևակերպումը։ Գուցե արդեն հենց հասել ենք այլևս «երբեք» հանգրվանին։
Նորից ու նորից կրկնեմ, Արցախի և Հայաստանի ոչնչացման պատասխանատուն բոլորս ենք լինելու, մեր անտարբերության, վճռականության բացակայության պատճառով»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Իշխանյան. Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հանրահավաքի մասնակիցները ազգային արժանապատվություն ունեցող քաղաքացիներ են
- Արդյո՞ք հայ «առաջադեմ» գործիչները չեն ցանկանում իրենց աջակցությունը հայտնել ռադային․ Իշխանյան
- Այս իշխանության ամեն օրը վտանգում է Արցախի և Հայաստանի գոյությունն ընդհանրապես․ Ավետիք Իշխանյան
- Հայ քաղաքական մտքի սնանկությունը․ Ավետիք Իշխանյան
- Խաղաղությո՞ւն,թե՞ թրքահպատակություն․ Ավետիք Իշխանյան
- Բայց լռում են նախկին քաղհասարակության ներկայացուցիչներն ու արտախորհրդարանական «քաղաքական» ուժերը․ Ավետիք Իշխանյան
- Նայե՛ք քարտեզին և կհասկանաք, աղանդավոր «խաղաղասերներ»․ Ավետիք Իշխանյան
- Գիտնակա՞ն, թե՞ հպատակ․ Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի