Տնտեսություն 16:21 07/04/2022 Հայաստան

Թադևոս Ավետիսյան. Իշխանությունը պատրաստել է բացատրություն, 7.5% տնտեսական աճի սպասող տապալման համար

Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։

Խումբը հրապարակել է քննարկման մասնակիցների առանցքային ձևակերպումները։

Միքայել Մելքումյան. ԲՀԿ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

Աշխարհում շատ տարբեր իրադարձություներ են տեղի ունենում և դրանք տարբեր, այդ թվում տնտեսական ազդեցություն են ունենալու Հայասատանի վրա։ Այսօր ողջ աշխարհում տնտեսական թիվ մեկ խնդիրն ու մարտահրավերը գնաճն է։ Ինձ հարց են տալիս, եթե նվազագույն  աշխատավարձի բարձրացման նախագիծը կառավարությունը մերժում է, ի՞նչ անի ժողովուրդը։ Բայց դուք տեսել ե՞ք, որ ժողովուրդը դուրս գա փողոց և պահանջի  աշխատավարձի, թոշակի, նպաստի բարձրացում։ Ստեղծված իրավիճակն այնքան բարդ է, որ մարդիկ կարևորում են բացառապես անվտանգությունը և անվտանգային այլ խնդիրներ, բայց անվտանգային փխրուն համակարգեր ունեցող երկրում պետք է փայփայվի ներդրողը, մինչդեռ այս կառավարությունը նման քայլեր ակնհայտորեն չի ձեռնարկում։
Առաջիկայի տնտեսական լրջագույն մարտահրավերը ռուբլու անկումն է։ Արտարժութային կուրսի խնդիրներ առաջին անգամ չէ, որ ծագում են։ Բոլորս լավ հիշում ենք 2009 թ․-ի միջազգային տնտեսական ճգնաժամը, այնուհետև  2014 թ․-ին Ղրիմում և Դոնբասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում առաջացած ռուբլու անկումը, այսօր արդեն երրորդ նմանատիպ ճգնաժամն է։ Համոզված եմ՝ առաջիկայում ռուբլին չեն կարողանա պահել այս մակարդակի վրա։ Բացի այդ՝ Հայաստանից տարեկան առնվազն 650.000 մարդ է մեկնում ՌԴ արտագնա աշխատանքի և ակնհայտ է, որ այս տարի շոշափելիորեն կնվազի Հայաստան եկող տրանսֆերների ծավալը։
«Բարգավաճ Հայաստանը»  և անձամբ ես մի քանի անգամ շրջանառության մեջ էինք դրել օրենքի նախագիծ, որը կոչվում էր մեկ պատուհանի սկզբունք ներդրումների համար։ Այսօր ՀՀ-ում  մի քանի հարյուր միլիոն դոլարանոց, պայմանականորեն 150-200 միլիոնը գերազանցող  ներդրում չի կարող լինել, որովհետև անվտանգություն չապահովող երկրում դու պիտի այնպես փայփայես ներդրողին, որ ռիսկերը մեղմացվեն։ Ակնհայտորեն Հայաստանի կառավարությունը ի վիճակի չէ այս խնդիրը լուծել և դեռ մինչ պատերազմը նրանք այդպիսի հնարավորություն ներդրողի համար չէին ստեղծում։

Կարեն Ճշմարիտյան. Էկոնոմիկայի նախկին նախարար։

Տնտեսական ռիսկերի մասով կուզեմ մի բան ընդգծել , որի հետ կարծում եմ գործընկերներս կհամաձայնվեն։ Այս չորս տարվա արհավիրքները ցույց տվեցին, թե ինչքան կենսունակ է մեր տնտեսությունը։ Պատերազմից, ներդրումային մթնոլորտը տարաբնույթ մեթոդներով քայաքայելուց հետո, տնտեսությունը ապացուցեց իր իրական կենսունակությունը։
Ներդրումներ իսկապես անհրաժեշտ են ՀՀ-ին, բայց այն ինչ պետք է ներդրողին այսօրվա Հայաստանում բացակայում է։ Ի՞նչ է անհրաժեշտ ներդրողին՝անվտանգություն, խաղաղություն, բայց՝ իրական,  ոչ թե թղթի վրա, որ վաղը, այն հողը, որտեղ ինքը ներդրում է անում այնպես չլինի, որ իրենը չլինի։ Ես,եթե չեմ սխալվում, Հայաստանը վերջին չորս տարում, որևէ երկրի հետ երկկողմանի համաձայանգիր չի  կնքել, օրինակ՝ ներդրումների պաշտպանության խրախուսման փոխադարձ պաշտպանության կամ առևտրատնտեսական համագործակցության խորացման մասին։ Համենայն դեպս, ես նման ինֆորմացիա չունեմ։ Այստեղ միտք հնչեց, որ ժողովուրդը պիտի ինքնակազմակերպվի և սոցիալական խնդիրներով բողոք իրականացնի։ Ժողովուրդը որևէ տեղ չի ինքնակազմակերպվում, ժողովրդին պետք է կազմակերպել վերևից և ուղղորդել պայքարի։

Թադևոս Ավետիսյան.  ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության  պատգամավոր։

Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ընթացքում պարզ հայտարարեց, որ սոցիալական խնդիրներն առաջնային չեն, այսինքն խնդիրներ կան, բայց իրենք այդ խնդիրները չեն լուծելու։ Ավելի պարզ ասվեց, որ՝ Հայաստանի քաղաքացի, հայ մարդ, դու լավ չես ապրելու։
Հայաստանում յուրաքանչյուր մարդ ամեն հաջորդ օրն ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը։ Սա կարծիք չէ, սա վիճակագրական փաստ է։ Սա գիտի յուրաքանչյուրը։ Բայց չես կարող այդ մասին խոսել, քանի որ  ի վերջո վատ ապրելն ավելի լավ է, քան հայրենազրկվելը։ Վատ ապրելը շատ ավելի լավ է, քան սեփական երկրում վախվորած, անընդհատ զիջումներով ապրելը։ Իրականում, եթե գոյատևման խնդրին գումարվում է սոցիալական ու կենցաղային հարցերի չլուծվելը, ապա, դա միանշանակ բերում է առավել վատ հետևանքների, օրինակ՝ շատ մեծ թափով արտագաղթի։
Տնտեսական աճի բացակայությունը, անկումը  իշխանությունը բացատրում է մեծապես պատերազմի հանգամանքով։ Բայց փաստ է, որ մինչ պատերազմը տնտեսությունն արդեն անկում էր գրանցում, իսկ պատերազմը այո, ազդել է տնտեսական ցուցանիշի անկման վրա, բայց եթե խոսենք թվերով, ապա այդ բացասական ազդեցությունը կազմել է ընդամենը 0.5%։ Ունենք Վրաստանի օրինակը, որն անցնելով իր պատերազմի, իր ռիսկերի միջով կարողացել է միևնույն ժամանակ գրանցել երկնիշ տնտեսական աճ։ Ակնհայտ է, որ իշխանությունը պատրաստել է բացատրություն, իր իսկ կողմից այս տարվա համար հայտարարված 7.5% տնտեսական աճի սպասող տապալման համար։ Իրենք դա պայամանավորելու են Ուկրաինայում մեկնարկած պատերազմով։ Խնդիրները տնտեսական չեն, խնդիրը քաղաքական հարթության մեջ է և պահանջում է քաղաքական լուծումներ։

Հարություն Մնացականյան։ Գյուղատնտեսության փորձագետ, ֆերմեր։

Հայաստանում գյուղատնտեսությունը լինելով շատ խոցելի ոլորտ, անընդհատ պահանջում է անհետաձգելի ու շտապ լուծումներ, ինչը  վերջին տարիներին ընդհանրապես չի կատարվոում։ Օրինակ՝ երբ ռուս-ուկրաինական պատերազմը մեկնարկեց, և Ռուսաստանը սկսեց էմբարգոներ կիրառել, հացահատիկի գները բավականին բարձրացան և տեղական շուկայում տագնապ սկսեց։ Իշխանությունն ասում է՝ հացի խնդիր չի լինի, ալյուր կլինի, բայց այս ամենին կարելի է նայել այլ տեսանկյունից, սա միայն հացի խնդիր չէ։ Հայաստան է ներմուծվում շուրջ 200.000 տոննա անասնակեր, որի գները չհիմնավորված բարձրացվել է տնտեսվարողների կողմից՝ կապված Լարսի փակման և, առհասարակ, ներկա իրավիճակի հետ։ Եվ հենց սրանով էլ պայմանավորված՝ Հայաստանում տեղի է ունենում  անասունների, թռչունների մեծաքանակ մորթ, ինչը բացասական հետևանք կարող է ունենալ, քանի որ խոշոր եղջերավոր անասունների գլխանակի վերականգնումը պահանջում է երկար տարիներ։
Այսօր ունենք մեծաքանակ սերմնացուի դեֆիցիտ, չկա գարնանացան գարու, ցորենի սերմ և այլն։ Կան հիմնավոր վերլուծություններ, որ այս խնդիրն ավելի է խորանալու, եթե ռուս-ուկրաինական պատերազմը ձգվի մինչև մայիսի վերջ։ Նույն ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ սպասվում է ձեթի շատ բարձր գնաճ։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}