Լավրովը՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ համաձայնագրի ուկրաինական տարբերակի մասին
Ուկրաինան ավելի վաղ պարտավորվել էր, որ անվտանգության երաշխիքները չեն տարածվի Ղրիմի վրա, սակայն պայմանագրի նոր տարբերակում այդ կետը բացակայում է, փոխարենն՝ անորոշ ձևակերպումներ։ «Ռիա Նովոստի»-ի գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հիշեցնեմ՝ Ստամբուլի այդ փաստաթղթում ուկրաինացիները հստակ ձևակերպել են, որ Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքները չեն տարածվում Ղրիմի և Սևաստոպոլի վրա։ Իսկ երեկվա նախագծում այդ հստակ արձանագրումը բացակայում է», - ասել է նախարարը։
Լավրովի խոսքով ՝ դրա փոխարեն առաջարկվում են «անորոշ ձևակերպումներ փետրվարի 23-ի դրությամբ ինչ-որ արդյունավետ վերահսկողության մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան