Հունաստանը խնդրում է ՆԱՏՕ-ին օգնել Ուկրաինային պաշտպանելու Օդեսան
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ երկիրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքին կխնդրի օգնել Ուկրաինային պաշտպանել Օդեսան։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ես կխնդրեմ դաշինքի իմ գործընկերներին անել ամեն ինչ՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել Օդեսան»,-ասել է Դենդիասը Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
Հարցին, թե ինչպես կարող են ՆԱՏՕ-ի գործընկերները օգնել պաշտպանել Օդեսան, նա պատասխանել է. «Դա շատ պարզ է՝ Ուկրաինային տրամադրեք համապատասխան միջոցներ քաղաքը պաշտպանելու համար: Նրանք արդեն խնդրել են դա»:
Դենդիասի խոսքով՝ նա օրեր առաջ եղել է Օդեսայում և զրուցել բնակիչների հետ, ովքեր ուզում են և կարող են պաշտպանել քաղաքը, եթե նրանց համապատասխան միջոցներ տրամադրեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պաշտպանության նախարար. ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին սովորեցնում է կիրառել զենքեր
- Ուկրաինայից հայ փախստականներին Հայաստանում պահանջել էին վճարովի ՊՇՌ թեստ հանձնել. Զարեհ Սինանյան
- Մեդվեդևն ներկայացրել է Ուկրաինայում հատուկ գործողությունից հետո Ռուսաստանի նպատակը
- Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ
- Կրեմլում հրաժարվել են պատասխանել Ուկրաինայի հետ բանակցությունների սցենարների մասին հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան