Շուլի Հակոբյանի որդին ծնվել է
Ապրիլյան պաերազմի հերոսներից Շոլի Հակոբյանը հայ է դարձել։ Որդու ծնվելու մասին նա ընկերներին ու հարազատներին տեղեկացրել է ֆեյսբուքյան էջի միջոցով։
«Մեր զինվորը ծնվեց։
Բարով ես ծնվել, տղե’ս։
Արմեն Շուլիի Հակոբյան»,-գրել է նա։
Շուլի Հակոբյանն ապրիլյան պատերազմի մասնակից է, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ։ 2016 թվականի ապրիլի 4-ին կես ժամվա ընթացքում թշնամու 3 տանկ է խոցել:
Շուլին իրեն հերոս չի համարում ու հարցազրույցներում էլ մշտապես ասում է, որ իր արածը հերոսություն չէր, առաջադրանք է կատարել։
Լուսանկարում Շուլի Հակոբյանի գրկում ապրիլյան պատերազմում զոհված Բենիամին Եղոյանի քրոջ որդին է՝ Մոնթեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան