Կառավարությունը հաստատեց Սրբուհի Գևորգյանին ՀՊՄՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնում
«Ցանկանում եմ նշել, որ 100-ամյա ավանդույթներ ունեցող այս կարևորագույն ԲՈՒՀ-ն առաջին անգամ կին ռեկտոր է ընտրել: Շատ խորհրդանշական է, որ այդ ընտրության արդյունքները հաստատվում են այսօր՝ ապրիլի 7-ին, Մայրության և գեղեցկության օրը»,- կառավարութան նիստին հայարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում Սրբուհի Գևորգյանի ընտրության արդյունքները:
Նրա խոսքով՝ ընտրությունը տեղի է ունեցել 2022 թ.մարտի 19-ին, որն ընթացել է համալսարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն:
Ըստ Վահրամ Դումանյանի՝ նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամ և փակ գաղտնի քվեարկության արդյունքներով հոգաբարձուների խորհուրդը 19 կողմ, 0 դեմ, 1 անվավեր ձայներով 5 տարի ժամկետով ռեկտոր է ընտրել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանին:
ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց, որ այս տարի լրանում է Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակը:
Սրբուհի Գևորգյանը շնորհակալությունը հայտնեց վստահության համար։
Հարակից հրապարակումներ`
- 3,8 մլրդ դրամ՝ առողջապահական չորս կազմակերպության վերանորոգման և երկուսի կառուցման համար
- Արցախյան երկու պատերազմներից հետո 985 մարդու գտնվելու վայրն անհայտ է. Փաշինյան
- Կառավարությունը 54 մլն դրամ կտրամադրի Ալեն Սիմոնյանին ուղեկցող 3 Toyota RAV-4 ամենագնաց գնելու համար
- Գործադիրի այսօրվա որոշմամբ Հայաստան մուտքի 14 օրյա կարանտինային մեկուսացումը կփոխարինվի 10 օրացուցային օրով
- Կառավարությունն այսօր կմերժի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի վերաբերյալ ընդդիմության մշակած օրենքը
- Կառավարությունը հետ է վերցնում պաշտպանության ոլորտի գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացված 400 մլն դրամը