Թուրքական մամուլը Փամուքի մասին. «Հայտարարեց, որ թուրքերը 1մլն հայ են կոտորել ու ստացավ Նոբելյան մրցանակ»
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են հայ հասարակությանը քաջ հայտնի թուրք գրող Օրհան Փամուքի ամուսնության թեմային: Բայց ավելի շատ շեշտել են այն հանգամանքը, որ Փամուքը ժամանակին շվեյցարական «Das Magazin» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թուրքերը 1 միլիոն հայ են կոտորել։ Այս թեմային անդրադարձել է Էրմենիհաբերը:
«Ու դրանից հետո նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ»,- գրում է «Yeni Cag» թերթի էլեկտրոնային կայքը։
Նշենք, որ Փամուքը 2006-ին է արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։
Փամուքն օրինականացրել է Բողազիչի համալսարանի Միջազգային քաղաքականության ֆակուլտետի շրջանավարտ Ասլը Աքյավաշի հետ արդեն արդեն 10 տարի ունեցած հարաբերություններն ու Ստամբուլի Բեյօղլու շրջանի համայքապետարանում գրանցել իրենց ամուսնությունը:
Փամուքի կինը 2002 թվականին կրթական ծրագրի է մասնակցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանում: Թուրքիայում զբաղեցրել է առողջապահության ոլորտի ղեկավար պաշտոններ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ազգայանական շրջանակներն Օրհան Փամուքին թշնամաբար են վերաբերվում, քանի որ նա խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ մեղադրելով թուրքեին 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ կոտորելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան