«Հրապարակ». Երկրապահը՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, Սյունիքում է. ԵԿՄ-ի վերակազմակերպում է գնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ Հայաստան ժամանած բրիտանացի պատգամավորները ՔՊ-ական պատգամավորների հետ անցած շաբաթ-կիրակի խորհրդավոր այց են կատարել Գորիս, բայց չեն հանդիպել Գորիսի համայնքային ղեկավարության հետ։
Պարզեցինք, որ նրանք Գորիսի հատուկ կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի ուղեկցությամբ այցելել են Տեղ համայնքի սահմանային դիրքեր, հանդիպել Արցախից տեղահանված և Տեղում ապաստանած փախստականների հետ։ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ ասաց, թե տեղյակ չի եղել, որ բրիտանացիներ են ժամանելու, պատահաբար է տեսել նրանց՝ սահմանային հատվածում։ Ապա հավելեց՝ լսել է, որ անգլիացիներն այցելել են դիրքեր։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն ընդդիմադիրներին է արգելում այցելել դիրքեր։
Ի դեպ, արդեն մեկ շաբաթ է, ինչ Երկրապահը՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, Սյունիքում է՝ ԵԿՄ-ի վերակազմակերպում է գնում, նաև վաշտ են ձևավորում տեղի երկրապահներից։ ՊՆ-ին են դիմել, որ Երկապահին չկանչեն եռամսյա զորահավաքին, թույլ տան, որ իրենք ինքնակազմակերպվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան