Նորմալ է, որ հացը տարբեր խանութներում տարբեր գնով է վաճառվում. Գեղամ Գևորգյան
«Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինը իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նա նշեց, որ ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էին տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց էին տալիս, որ և դոլարի փոխարժեքի իջեցման պարագայում է ապրանքի գինն իջել, և աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում։ Նա նշեց, որ իջել է կարագի և ձեթի գինը։
ՄՊՀ նախագահն ասաց, հնդակաձավարի գինը բարձրացել է, քանի որ աշխարհում հնդկաձավարի պաշարի խնդիր կա, ինքնարժեքը բարձրացել է։
Ինչ վերաբերում է ձվի շուկային, մասնավորապես ավելի վաղ գրանցված գնի իջեցմանը, Գ.Գևորգյանը հայտնեց, որ գնի իջեցումը կատարվել էր այնպիսի տնտեսվարող սուբյեկտի կողմից, որն իրենց տիրույթից դուրս է։
«Ձվի գնի իջեցումը տնտեսապես հիմնավոր չէր, չափազանց էժան էր, ձվի ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան այն գինը, որով վաճառվում էր շուկայում։ Հիմա, կարծես թե, կարգավորվել է ձվի գինը։ Եթե Հարության տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, ինչպես անցած, նախանցած տարի գործընթաց սկսեցինք ու պատասխանատվության ենթարկեցինք, այս տարի ևս դա կանենք»,- ասաց նա։
Գ.Գևորգայնի խոսքով, պարբերաբար հանդիպում են և նախազգուշացնում են ընկերություններին, որպեսզի գործը չհասնի վարույթների։
«Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի։ Բայց մենք չենք կարող կանխագուշակումներ անել, և եթե խնդիր լինի, մենք կմիջամտենք»,- ասաց նա։
Անդրադառնալով հացի գնի բարձրացմանը, հատկապես, որ նույն հացը տարբեր խանութներում տարբեր գնով է վաճառվում, Գ. Գևորգյանը նշեց. «Հենց այդպես էլ պետք է լինի, որ հացը տարբեր խանութներում տարբեր գներով պետք է վաճառվի։ Դա նորմալ է, դա է տնտեսական մրցակցությունը, տարբեր տնտեսվարողներ տարբեր գնով պրոդուկտ են առաջարկում»։
Գ.Գևորգյանն ասաց, որ Հայաստանն այն երկրների շարքին է դասվում, որոնք պարենի ծայրահեղ խնդիրներ չունեն։
Նա հայտնեց, որ դիզելի շուկայում էլ մեծ խնդիրներ չունեն։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է սովորենք ապրել առանց հնդկաձավար
- Կառավարությունը գների բարձրացման հետևանքները մեղմելու սոցիալական ծրագրեր չի իրականացնում
- Պարենի գները թանկանում են. Գեղամ Գևորգյան
- Պիպոյան. Ձվի շուկայում ստեղծված իրավիճակն էկոնոմիկայի նախարարության անգործության հետևանք է
- Երևի սկսենք ավելի շատ ձու սպառել. Ձվի գինը բարձրացնելու Փաշինյանի բանաձևը
- ՄՊՀ-ն արձագանքել է Panorama.am-ի՝ ձվի շուկայում հնարավոր դեմպինգի մասին հրապարակմանը
- Խայտառակ վիճակ ձվի շուկայում. Տնտեսվարողները փակման վտանգի առաջ են, ՄՊՀ-ն՝ լուռ
- Եթե հրատապ քայլեր չձեռնարկենք, վաղը կարտոֆիլի և կաղամբի այսօրվա գներին երանի ենք տալու.Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում