Իսրայելում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը
Իսրայելում ՀՀ դեպանությունը ֆեյսբուքյան էջում հայտաարարություն է տարածել, որով դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը: :
«Իսրայելում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը և իր խորին ցավակցությունն է հայտնում այս բարբարոսական արարքի զոհերի ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-նշված է դեսպանատան հաղորդագրությունում։
Նշենք, որ Թել Ավիվի կենտրոնում տեղի ունցած ահաբեկչություն հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ահաբեկչին հետապնդել են Թել Ավիվի արվարձանում, փոխհրաձգության ժամանակ վերջինս մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան