Մեղադրյալի կարգավիճակով հրավիրված եմ Արաբկիրի շրջանի քննչական բաժին․ Ռուբեն Հակոբյան
Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արդեն՝ որպես մեղադրյալ
Վաղը, ժ.12.00, մեղադրյալի կարգավիճակով հրավիրված եմ Արաբկիրի շրջանի քննչական բաժին՝ 137.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Առիթը (ոչ պատճառը)՝ նոյեմբերի 25-ին ԱԺ-ում իմ ելույթում հնչած գնահատականներն են (ելույթի հղումը՝ մեկնաբանություններում)։
Նախորդ երկու հրավերների ժամանակ բացատրեցի երիտասարդ քննիչներին, որ պատասխանել եմ մեկին՝
- ով հրապարակավ լկտիաբար սպառնացել է ընդդիմությանը, որ բռնելու և շ...լու է,
- ով ԱԺ ամբիոնից փողոցի վերջին խուլիգանի նման սպառնացել է խորհրդարանական ընդդիմությանը, որ նրանց վրա ոչ միայն մատ թափ կտա, այլ նաև ուրիշ բան,
- ով այսօր էլ շարունակում է գլխատել Արցախն ու մեր պետության արժանապատվությունն ու սուբեկտայնությունը...
Քննիչները, կարծում եմ, ըմբռնումով մոտեցան, դժվարանալով հակափաստարկել հիմնավորումներս։ Բայց այս չափազանց մեկը՝ ինքնաբուխ գլխատել է նաև ըմբռնելու իր սեփական գործիքը՝ պարտադրելով դատարաններին քայլարածական այս տրագիկոմիկ հոդվածը։
Անկեղծ ասած՝ թքած ունեմ գագիկջահանգիրյանական այն արդարադատության վրա, ով փողոցի խուլիգանի սեռական բնույթի հայհոյանքներից դատա-իրավական արգազմ է ապրում, իսկ այս՝ չափազանց մեկին նույնիսկ անհամաչափ-մեղմ պատասխանողին՝ նշանակում մեղադրյալ։
Կհանդիպենք վաղը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Հակոբյան. Փողոցով իշխանափոխությունն այլընտրանք չունի
- Ալեն Սիմոնյանը ժամանակին ասում էր «կագեբեիշնիկ գյադա Պուտին», հիմա շնորհակալություն է հայտնում նրան. Ռուբեն Հակոբյան
- Կատարվողը պայմանավորվածությունների շրջանակում է, Ադրբեջանը ոչ մի խախտում չի անում. Ռուբեն Հակոբյան
- Ուսապարկային անառակություն․ Ռուբեն Հակոբյան
- Հաղթանակ կերտած ժողովուրդը կամաց-կամաց քայքայվեց և ծնեց այսպիսի հրեշի. Ռուբեն Հակոբյանը՝ Փաշինյանի մասին
- Ասում ենք ի՞նչ է լինելու գերիների հարցը, մեր սահմանների հարցը․ Ռուբեն Հակոբյան
- Լևոն Տեր-Պետրոսյանի միակ խնդիրը եղել է խոչընդոտել Ռոբերտ Քոչարյանին. Ռուբեն Հակոբյան
- Փաշինյանը եթե առաջ խնայում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա ուղղակի ճակատային հարվածեց. Ռուբեն Հակոբյան
- Լելե-Թեփեի օպերացիայում շատ ագրեսիվ պահվածք է դրսևորել Աննա Հակոբյանը. Ռուբեն Հակոբյան
- Հարթակին Փաշինյանը մենակ էր, ճչացող մենակ էր. Ռուբեն Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան