Ռուսաստանում բնակվում է 147 միլիոն մարդ
«Ռոսստատ»-ն ամփոփել է 2021 թվականի համառուսաստանյան մարդահամարի նախնական արդյունքները:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, գերատեսչության ղեկավար Պավել Մալկովը հայտնել է, որ երկրի բնակչության մոտավոր հաշվարկը կազմում է 147 միլիոն մարդ։
«Բայց այս ցուցանիշից շեղումները կկազմեն ոչ ավելի, քան 0,3 տոկոս։ Այսինքն՝ այժմ կարելի է ասել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին երկրում մշտապես բնակվում էր մոտ 147 միլիոն մարդ»,- ասել է պաշտոնյան։
Նախորդ մարդահամարի արդյունքների համաձայն, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում բնակվում էր 145,141 միլիոն մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան