Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահացել է 1 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 20 782 թեստ, այստեղից 18 761-ը՝ հակագենի արագ թեստով և 2 021-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական- 1,31%, վերջին 14 օրը- 2,2%, վերջին 7 օրը- 1,82%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 650 981 դեպք:
Ապաքինվել է ևս 577 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 630 564:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 16 766 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 864 300 պատվաստում, օրական՝ 577:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան