Մարդահամարը կանցկացվի հոկտեմբերի 13-22-ը
Հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ-ի հոկտեմբերի 13-ից 22-ը ներառյալ։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից։
Մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի
նիստի ընթացքում Վիճակագրական կոմիտեն Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2022թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկությունը։
Նշվել է, որ ՀՀ 2022թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 2020 փուլի մարդահամարների անցկացման համակցված եղանակի կիրառման ուղեցույցերով և ընթացակարգերով՝ բնակչության պետական ռեգիստրից ստացվող հիմնական ցուցանիշների և 25 տոկոս ընտրանքային հարցմամբ մարդահամարի ծրագրով սահմանվող տվյալների հավաքագրմամբ:
Օրակարգային երկրորդ հարցով քննարկվել է Մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագիծը։
Հնգօրյա ժամկետում Հանձնաժողովի անդամների կողմից երկու հարցերի վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները ստանալուց, հարցաշարը լրամշակելուց հետո Հանձնաժողովի քննարկման արդյունքում ձևավորած կարծիքի հիման վրա 2022թ. մարդահամարի ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, որպեսզի հաջորդ փուլով Վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ հաստատվի մարդահամարի հարցաթերթը:
Հիշեցնենք, որ առաջին մարդահամարը Հայաստանում անցկացվել է 2001-ին։ Ըստ օրենքի, այն անցկացվում է տասը տարին մեկ անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին