Շոկոլադի արտահանման և ներմուծման ծավալները նվազել են
2021 թվականին Հայաստան է ներմուծվել 11 962 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ, ինչը 2020թ-ի համեմատ նվազել է մոտ 13.1%-ով։
ՀՀ մաքսային ծառայությունից Panorama.am-ը տեղեկանում է, որ նախորդ տարի մեր երկիր ներմուծված շոկոլադի և կակաո պարունակող այլ սննդի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 47 մլն 726 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ 2020 թվականին Հայաստան է ներմուծվել 13,769 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ` 37 մլն 553 հազար դոլար մաքսային արժեքով։
Մաքսային ծառայության տվյալներով՝ նախորդ տարի մեր երկրից շոկոլադ հիմնականում ներկրվել է Ռուսաստանից (8 տոննա 40.7 կգ՝ 29 մլն 993.4 հազար դոլար մաքսային արժեքով), Ուկրաինայից (1 տոննա 939 կգ՝ 5 մլն 635 հազար դոլար մաքսային արժեքով), Գերմանիայից (511.4 կգ), Իտալիայից (429.1 կգ), Շվեյցարիայից (28.3 տոննա), Ֆրանսիայից (20.3 կգ՝ 211.3 հազար դոլար)։
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա Մաքսային ծառայության տվյալներով՝ այն նվազել է մոտ 1,3%-ով։ Մասնավորապես, նախորդ տարի մեր երկրից արտահանվել է 3,519.5 տոննա շոկոլադ, իսկ 2020 թ-ին՝ 3,564.6 տոննա։
2021 թվականին արտահանված շոկոլադի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 16 մլն 319.8 հազար դոլար, 2020-ին՝ 13 մլն 247.4 հազար դոլար։
Նախորդ տարի Հայաստանից շոկոլադ հիմնականում արտահանվել է Ռուսաստան (2463.6 տոննա), Կանադա (1355.8 տոննա), Ղազախստան (484.1 տոննա), Իրան (406.6 տոննա), Վրաստան (217.3 տոննա), ԱՄՆ, Բելառուս, Լիտվա և այլն։
Նշենք նաև, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հայաստանում շոկոլադի արտադրությամբ զբաղվում է 8 ընկերություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան