Ռուբլին շարունակում է արժևորվել. մեկ ռուբլին վաճառվում է 5.28 դրամ առավելագույն փոխարժեքով
Ռուսական ռուբլու փոխարժեքը շարունակում է արժևորվել։ Ապրիլի 8-ին, ժամը 10։00-ի դրությամբ, ՀՀ բանկերում ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 5. 64 դրամ` ապրիլի 6-ի համեմատ արժևորվելով 0.35 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում ռուբլու առավելագույն գինը կազմել է 5.85 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 6.40 դրամ։
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է
470.50 դրամ՝ արժեզրկվելով 1.06 դրամով։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում կազմում է 473 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 478.50 դրամ:
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա միջին փոխարժեքը 507.24 դրամ է, ինչը ապրիլի 6-ի համեմատ նվազել է 2.11 դրամով։ Վաճառքի դեպքում եվրոյի ամենացածր գինը 520 դրամ է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները