Սրտաբանն անվանել է այն հիվանդությունները, որոնց դեպքում հնարավոր է սրտի կաթված տանել և այդ մասին չիմանալ
Սրտի կաթվածը միշտ չէ, որ ցավով է անցնում, որոշ դեպքերում այն ընթանում է գրեթե աննկատ։ Ածխաջրային նյութափոխանակության և աուտոիմուն հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի շատ են ենթարկվում ոտքերի վրա սրտի կաթված ստանալու վտանգին։ Այդ մասին իր Telegram-ալիքում ասել է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կորենևիչը։
Չնայած այն հանգամանքին, որ սրտի կաթվածի հիմնական նշանները մնում են կրծքավանդակի սուր սեղմող ցավը և շնչառությունը, բայց արյան ճնշումը և զարկերակը կարող են նորմալ մնալ:
«Առանց ցավի, սրտի կաթված կարող է առաջանալ, օրինակ, շաքարախտով հիվանդների մոտ: Շաքարային դիաբետով հիվանդները կարող են չունենալ սրտի կաթվածի ցավային ախտանիշներ: Եվ դա կարող է անցնել, ինչպես ասում են, ոտքերի վրա՝ ասիմպտոմատիկ և աննկատ»,- նշել է Կորենևիչը:
Ըստ մասնագետի՝ անոթային խաթարումից հետո հիվանդների վերականգնման փուլի ժամկետները նույնպես տարբերվում են: Ոմանց հաջողվում է մի քանի ամսում ազատվել ինֆարկտի հետևանքներից, ոմանց մոտ սրտի աշխատանքը երբեք հնարավոր չի լիովին վերականգնվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան