Բրյուսելյան հանդիպմանը հիմնական շեշտը դրվել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա. Դավիթ Բաբայան
«Ինչպես երևաց քննարկվող թեմաներից, պաշտոնական հայտարարություններից, հիմնական շեշտը դրվել է Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վրա։ Տվյալ դեպքում սա կարելի է համարել որպես առանձին գործոն»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Բրյուսելում ապրիլի 6-ին կայացած Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հանդիպման մասին։
Ինչ վերաբերում է իրենց ճակատագրին, ապա, ըստ նրա, այստեղ պաշտոնական Ստեփանակերտը, կարծում են ողջ Արցախի, ինչու չէ նաև ողջ հայության կարծիքը միանշանակ է ու շատ պարզ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ու Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները, իհարկե, փոխկապակցված են, բայց դրանք, այնուամենայնիվ, առանձին գործընթացներ են, նշում է Դավիթ Բաբայանն ու ընդգծում, որ այդ հարաբերությունների կարգավորումը չի կարող կանխորոշել Արցախի ապագան»,- ասվում է «Օրը» լրատվականի ռեպորտաժում։
Հարակից հրապարակումներ`
- Փառուխի դեպքի քննարկումը բրյուսելյան հարթակում ինքս պատեհ չհամարեցի. Նիկոլ Փաշինյան
- Կրեմլը ողջունել է խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Երևանի և Բաքվի որոշումը. Պեսկով
- Բրյուսելյան բանակցություններում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին. Վարդանյան
- Ադրբեջանում ուրախանում են Բաքվի բրյուսելյան ձեռքբերումներով
- Աշոտյան. Ալիևի վրայից հետևողականորեն մաքրում են արյան հետքերը, և այս հարցում Նիկոլին օգտագործում որպես քիսա
- ԵՄ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Կովկասում խաղաղության հասնելու համար.Շառլ Միշել
- Ստեփան Դանիելյան. Չկա չհանձնվողների կուսակցություն
- Շառլ Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. Սուրենյանց
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը
- Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
- Ալիևը ժամանել է Բրյուսել