Պարենի համաշխարհային գները մարտին հասել են վերջին 32 տարվա ամենաբարձր մակարդակին
Պարենի համաշխարհային գները մարտին աճել են 12,6%-ով, ինչը ռեկորդային է վերջին 32 տարվա ընթացքում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) մամուլի հաղորդագրության մեջ։
«2022 թվականի մարտին ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսի (FPI) միջին արժեքը կազմել է 159,3 կետ, ինչը 17,9 կետով կամ 12,6 տոկոսով ավելի է, քան փետրվարին»,- նշվում է հրապարակման մեջ։
Մամուլի հաղորդագրության համաձայն, այդ արժեքն աննախադեպ աճել է՝ 1990 թվականից ի վեր ինդեքսի գոյության ամբողջ ընթացքում:
Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ գների աճը պայմանավորված է բուսական յուղերի, հացահատիկի, մսի գների ռեկորդային բարձրացմամբ, շաքարավազի և կաթնամթերքի գների զգալի աճով: Օրինակ ՝ բուսական յուղերի գների ինդեքսն աճել է 23,2%-ով, իսկ շաքարավազի գների ինդեքսի միջին արժեքը 2022 թվականի փետրվարի համեմատ աճել է 6,7%- ով։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր մենք կանգնած ենք պարենային անվտանգության խնդրի առաջ. Արթուր Խաչատրյան
- Պարենի համաշխարհային գները բարձրացել են