Էրդողանը գոհ է Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքներից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են երկկողմ համագործակցությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ։
Նշվում է, որ Ալիևն է զանգահարել Էրդողանին, կողմերը քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով եռակողմ հանդիպումը։ Ալիևը դրական է գնահատել ձեռք բերված արդյունքները։
Ալիևն ասել է, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խումբ Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք «ներառում են այդ թվում նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարումը»։
«Էրդողանն իր հերթին նույնպես գոհունակություն է հայտնել ձեռք բերված արդյունքներից», -նշված է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային և հեռահաղորդակցությունների բացումը կապահովի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, կնպաստի տարածաշրջանի երկրների զարգացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելյան հանդիպմանը հիմնական շեշտը դրվել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա. Դավիթ Բաբայան
- Փառուխի դեպքի քննարկումը բրյուսելյան հարթակում ինքս պատեհ չհամարեցի. Նիկոլ Փաշինյան
- Կրեմլը ողջունել է խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Երևանի և Բաքվի որոշումը. Պեսկով
- Բրյուսելյան բանակցություններում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին. Վարդանյան
- Աշոտյան. Ալիևի վրայից հետևողականորեն մաքրում են արյան հետքերը, և այս հարցում Նիկոլին օգտագործում որպես քիսա
- ԵՄ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Կովկասում խաղաղության հասնելու համար.Շառլ Միշել
- Շառլ Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. Սուրենյանց
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը
- Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
- Ալիևը ժամանել է Բրյուսել