«Ծխելու արգելքի ռեֆորմի հարցում առաջնորդվել ենք «մազի թեփի դեմ լավագույն լուծումը գիլիոտինն» է սկզբունքով»
«Ամբողջությամբ ուժի մեջ մտած այս ռեֆորմը, շատ նման էր նրան, թե ինչպիսի բանավեճ էր ընթանում աշխարհում 18-19-րդ դարերում, երբ հարց կար, թե ո՞րն է մազի թեփի դեմ լավագույն լուծումը և հնչում էր կարծիք, որ այն գիլիոտինն է»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ծխելու արգելքի օերնքի կիրառման խնդիրենրի բաց քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա հիշեց, որ երբ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նույն թեմայով նախորդ քննարկման ժամանակ պատգամավորները հետաքրքրվել են՝ որն էր պատճառը, որ բացօթյա հատվածներում էլ արգելվեց ծխելը, կառավարության ներկայացուցիչը պատասխանել է, որ «բացօթյա տարածք»-ի սահմանումը դժվարություն էր առաջացնում, դրա համար էլ գործադիրը որոշեց ամբողջությամբ արգելել։
«Այդպես չի լինում, եթե մի բանը բարդ է, և ասում ենք՝ եկեք դա չանենք, հեշտ ճանապարհը վերցնենք, ապա գալիս ենք կրկին գիլիոտինի տրամաբանությանը»,- նկատեց պատգամավորը։
Նա հայտնեց, որ միջազգային պրակտիկայում կան ծխողների համար հատկացված ժամանցի վայրեր, որտեղ նրանք կարողանում են իրացնել իրենց ծխելու իրավունքները, իսկ այսօր Հայաստանում այն ամբողջովին արգելվել է։
Արամ Վարդևանյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը համեմատեց 20-րդ դարի սկզբի հետ, երբ ԱՄՆ-ում արգելվեց խմելը, քանի որ այն վնասակար էր առողջությանը, ինչը բերեց նրան, որ մարդիկ սկսեցին ստեղծել ընդհատակյա սրճարաններ, հանրային սննդի օբյեկտներ, որտեղ ալկոհոլ էին օգտագործում։
Նրա խոսքով՝ նույն այդ ալկոհոլի արգելքի ռեֆորմի հեղինակները հասկացան, որ խնդիրը չեն լուծում, այլ ստվեր է առաջանում և վերադարձան նախկին կարգավորումներին։
«Ներկայիս սոցիալ-տնտեսական մարտահրավերների պայմաններում մենք պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ հանրային սննդի օբյեկտների ոլորտին ավելի աջակցենք և խթանենք, քանի որ այն բյուջետային հիմնական մուտքեր ապահովող ոլորտներից է։ Եթե մենք հակառակ տրամաբանությամբ ենք գնում, ես ուզում եմ հասկանալ թե ի հաշիվ ինչի՞ ենք անում»,- իր խոսքն ավարտեց Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան