Այս պահին Արցախի դրոշը ՀՀ դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում․ Գերասիմ Վարդանյան
ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը տեղեկացնում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ գիշերը Արտաշատի թատրոնամերձ հրապարակից թուրք դիվերսանտները առևանգել էին Արցախի Հանրապետության՝ մեր կողմից տեղադրված դրոշը։
Մենք մինչև ուրբաթ օրը, ժամը 16:00-ը ժամանակ էինք տվել մարզային իշխանություններին, որպեսզի գտնեն, պատժեն թուրքերին և դրոշը նույն տեղում վերականգնեն։
Տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին Արցախի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում, արձանագրում ենք, որ այս պահին մեր պահանջներից մեկը կատարված է, սպասում ենք երկրորդ պահանջի կատարմանը։
Հ.Գ. Ի հեճուկս թուրքի ու թուրքական շահերի սպասարկուների՝ Արցախի դրոշը հավերժ ծածանվելու է Հայաստանի բոլոր քաղաքներում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութը ուղարկվում է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու
- «Իշխանության կոկորդում է մնացել Արցախի դրոշն ու տեղադրումը»
- Ոստիկանությունը սպասում է Արցախի դրոշի պղծման մասին ահազանգի
- Գտնել ու պատժել թուրք դիվերսանտներին, վերականգնել Արցախի դրոշը. Արտաշատի ավագանու խմբակցություններ
- «Արտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը». Գերասիմ Վարդանյան
- Երևանի Ֆրանսիական հրապարակի մեջտեղում բարձրացվում է Արցախի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան