Եկատերինա Ստրիժենովան՝ Հայաստան այցի և իր հասցեին տարածած սուտ լուրերի մասին
Ռուս հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան Թելեգրամում գրառում է արել՝ հրապարակայնորեն դիմելով բոլորին, ովքեր հրապարակել են ապրիլի 4-6-ը Հայաստան կատարած իր այցի մասին «նա ընդմիշտ հեռացել է Ռուսաստանից» համատեքստում։
«Նախ, սովորեք կարդալ ռուսերեն: Նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչպես, թարգմանում եմ. գրառմանս իմաստն այն է, որ ամբողջ աշխարհը ատելությամբ լցված է ռուսական ամեն ինչի նկատմամբ, բայց Հայաստանում պահպանել են բարեկամական վերաբերմունք։
Երկրորդ, գրողներից ոչ ոք չի խոսել իմ կամ իմ գործակալի հետ, ինչը նշանակում է, որ նրանք գիտակցաբար կեղծ տեղեկություններ են գրել իմ ընտանիքի դեմ բացասական հասարակական կարծիք ստեղծելու համար:
«Թռավ Երևան» և «փախավ Ռուսաստանից»՝ երկու մեծ տարբերություններ են, և բոլոր նրանք, ովքեր որոշել են սենսացիա անել, լավ գիտեն իրենց մանիպուլյացիայի մասին: Այսպիսով, ձեր ներկայացրած տեղեկատվությունն առաջացրեց «նա Ռուսաստանի թշնամին է» և «հայրենիքի դավաճան» արձագանքը, ինչը հաստատում է Թելեգրամի իմ ալիքը, դատարանի համար բոլոր սքրինշոթները պահպանված են»,- գրել է դերասանուհին։
Նա նշել է, որ նաև վտանգել են իր աշխատանքը Գորկու անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում, որի բեմում ապրիլի 7, 8, 27, 28, 29-ին հանդես է գալու Եսենինի «Կանայք» պիեսում, այդ մասին նշված է նաև ազդագրերում, Բանակի թատրոնում, որտեղ հանդես է գալու ապրիլի 9-ին «Տիկին մեկ օր» ներկայացման մեջ:
«Դուք խաթարել եք վստահությունը իմ հանդեպ՝ որպես պատասխանատու աշխատակցի, 28 տարվա փորձով 1-ին ալիք հաղորդավար, որտեղ ես աշխատանքի եմ լինելու ապրիլի 11-ին և 12-ին:
Եվ վերջինը՝ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, այլ անձնագիր չունեմ։ Ես այլ երկրներում անշարժ գույք չունեմ: Ես աշխատում եմ 14 տարեկանից, իմ փողերը ռուսական բանկերում են, ես իմ երկրում հարկ եմ վճարում, բարեգործություն եմ անում։
Բոլոր նրանց, ովքեր կեղծ լուրեր են գրել, թե իբր ես «փախել եմ և դավաճանել հայրենիքիս», ես ուղիղ մեկ օր եմ տալիս այս սուտն իրենց էջից հեռացնելու համար։
Այնուհետև, ես կսկսեմ գործողություններ իրավական դաշտում: Հուսով եմ, որ «Ֆեյքերի մասին օրենքից» հետո իմ Հայրենիքը կպաշտպանի ինձ»,- գրել է Եկատերինա Ստրիժենովան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան