«Ժողովուրդ». 7ամիս անց հերթական անգամ Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործով նախաքննությունն ավարտել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին, հրավիրել է կոմիտե՝ հարցաքննության:
Ավելին՝ քրեական գործը Գլխավոր դատախազության կողմից երկրորդ անգամ կոմիտե ուղարկելու ժամանակ կրկին հարցաքննության են հրավիրվել Շանթի Յուրա անունով հայտնի Յուրա Ղարիբյանը և գործարար Արշավիր Սարգսյանը, որոնք Հովսեփյանի որդու հետ բիզնես կապերի մեջ են եղել։
Եվ, ահա, 7ամիս անց հերթական անգամ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով նախաքննությունն ավարտել է: Պաշտպաններին ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար՝ լրացուցիչ մասով: Գործը դեռ դատարան չի ուղարկվել: Աղվան Հովսեփյանը արդեն շուրջ 7 ամիս է, ինչ կալանքի տակ է և գտնվում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան