«Ժողովուրդ». ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում մի քանի ընտրություններ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 12-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 14 հիմնական և չորս լրացուցիչ հարցեր։
Ընդ որում՝ օրակարգում մի քանի ընտրություններ են, և պատգամավորները երկարատև քննարկումներ կունենան։ Ըստ այդմ, Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեք անդամներ պետք է ընտրեն, քննարկեն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը և քննարկեն նաև Կառավարության՝ նախորդ տարվա գործունեության արդյունքները։ Ազգային ժողով կայցելի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամները և ներկայացնելով կատարողականը՝ կպատասխանեն նաև պատգամավորների հարցերին։
Ընդդիմադիր պատգամավորներին առաջարկում են քննարկել նաև հրատապ հարց, որն առնչվում է գնաճին, սակայն դեռ հայտնի չէ` ՔՊ-ական պատգամավորները կողմ կքվեարկեն այդ նախագծին, թե ոչ։ Ընդդիմադիրներն առաջարկում են նաև ԱԺ հրավիրել պատկան մարմինների ներկայացուցիչներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան