Լավրով. Ռուսաստանը կօգնի Հայաստանին ամրապնդելու իր պաշտպանունակությունը
«Ռուսաստանը շարունակելու է որպես առանցքային դաշնակից օգնել Հայաստանին՝ ամրապնդելու իր պաշտպանողունակությունը և ապահովել սահմանների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում։
«Մենք ուրախ ենք Ձեզ ողջունել Մոսկվայում, որտեղ տեղի են ունենում Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներ։
Մեր հանդիպումը ևս մեկ լավ հնարավորություն է դիտարկելու մեր համագործակցության, դաշնակցության ուղղությունների ողջ համալիրը»,-ասել է Լավրովը Միրզոյանին։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որպես առևտրատնտեսական հիմնական գործընկեր և օտարերկրյա հիմնական ներդրող, շարունակելու են փնտրել նոր նախագծեր, որոնք կապահովեն առևտրի կայունություն, կստեղծեն նոր արտադրական հզորություններ և աշխատատեղեր։
«Հիմա պատրաստվում է առաջարկությունների մեկ այլ փաթեթ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ռուսական ներդրումների էական համալրմանը»,- ասել է Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան