«Հրապարակ». Չի բացառվում, որ ՌԴ-ում որևէ փաստաթուղթ ստորագրվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բրյուսելից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ մինչև ուշ երեկո թիմի հետ չէր հանդիպել, չէր կիսվել հանդիպման արդյունքներով, սակայն Փաշինյանին մոտ գտնվող անձինք շարքային պատգամավորներին փոխանցել են, որ, ըստ էության, նոր փաստաթուղթ չի ստորագրվել, այլ կողմերը պատրաստակամություն են հայտնել, 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով։
Եվ շեշտել են, որ գնդակը կրկին Ռուսաստանի դաշտում է, ապրիլի վերջերին, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կլինի ՌԴ-ում, որտեղ չի բացառվում, որ հերթական հանդիպումը լինի Ալիևի հետ` Վլադիմիր Պուտինի քավորությամբ։
Չի բացառվում նաև, որ ՌԴ-ում որևէ փաստաթուղթ ստորագրվի: Դա կլինի մեր օգտին, թե մեր դեմ՝ կախված է նրանից, թե ինչ իրավիճակում կլինի ՌԴ-ն` Ուկրաինայի հետ հակամարտության հետևանքով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան