Քաղաքական 16:15 08/04/2022 Հայաստան

«Իշխանության կոկորդում է մնացել Արցախի դրոշն ու տեղադրումը»

Արցախի Հանրապետության դրոշը, որն ապրիլի 5-ի Ազատության հրապարակում ընդդիմադիր դաշինքների հանրահավաքից հետո բարձրացվել էր Երևանի Ֆրանսիական հրապարակում, իսկ այսօր պղծվել «Սասնա ծռեր» համահայկական շարժման աջակիցների կողմից, փոխվեց։
ՀՅԴ-ական երիտասարդները հանեցին պղծված դրոշն ու տեղադրեցին նորը։

«Մենք՝ դաշնակցական  երիտասարդական միության ընկերներով եկանք այստեղ փոխելու բարձրացված դրոշը, նորից Ֆրանսիայի հրապարակում ծածանելու Արցախի դրոշը։ Ամենաուրախալի փաստն այն է, որ մեզանից ավելի վաղ այստեղ էին հասել մի խումբ քաղաքացիներ, ովքեր արդեն փոխում էին դրոշը, մի խումբ քաղաքացիներ էլ փողոցն էին անցնում, որպեսզի գային ու փոխեին դրոշը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

Ինչ վերաբերում է դրոշը պղծելու փաստին, նա նշեց. «Կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ  այդ շարժման ձեռքով ներկա իշխող խմբակի պատասխանն էր ապրիլի 5-ի հանրահավաքին։ Փաստորեն, Արցախի դրոշ ծածանելուն իշխանությունը զավթած խմբակի պատասխանն այդ դրոշը պղծելն է»։

Նրա խոսքով, սա անհետևանք չպետք է մնա, ու նաև ոստիկանությունից պետք է ստանալ հարցի պատասխանը, թե ինչպես են քաղաքի կենտրոնում, որտեղ մշտապես հերթապահում են ոստիկաններ, մարդիկ անխոչընդոտ հասել այստեղ ու ներկել, պղծել դրոշը, այնուհետև հեռացել։

Ք. Վարդանյանը նաև հայտնեց, որ Արտաշատում տեղադրված Արցախի դրոշը, որն առևանգվել էր, նրանք, ովքեր հեռացրել էին կամ առնվազն պատկան մարմինները վերադարձնում են ճիշտ այն տեղը, որտեղից հեռացրել էին։

«Վստահ եմ՝ եթե իրենք չանեն դա,  արժանապատվություն ունեցող քաղաքացիները, ինչպես այստեղ են վերականգնում, անելու են Արտաշատում, Հայաստանի մյուս բոլոր բնակավայրերում, քանի որ սա մեր արժանապատվության խորհրդանիշն է։ Չի լինելու այդ անարժանապատիվ Հայաստանը, որին այդ խմբակն այդքան ձգտում է ու  դեպի ուր մեզ տանում են։ Արժանապատվությունը Հայաստանում հաղթելու է»,- ասաց ՀՅԴ-ական Ք. Վարդանյանը։

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դժվարացավ գտնել բառեր բացատրելու այն, ինչ կատարվել է։

«Արցախի պետական դրոշի դեմ պայքարում է  Ադրբեջանը, Արցախի պետական դրոշի դեմ պայքարում է  Թուրքիան։ Միայն այսքանը կարող եմ ասել, մեր հայրենակիցները  սրանից արդեն ինքնին հետևություն պետք է անեն»,- նշեց նա։

Գ.Մանուկյանն ասաց, որ պետք է հիշել՝ այս դրոշի տակ հազարավոր արցախցիներ պատերազմել են  առաջին պատերազմից սկսյալ, վերջին 44-օրյա պատերազմում արցախցի շուրջ 1000 նահատակ հայրենի հողին են հանձնվել իրենց դագաղի վրա կրելով Արցախի դրոշը։

«Ուղղակի թրքություն ասեմ, ինչ ասեմ, այն արարքը, որ կատարվել է»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Ըստ նրա, նույն ձեռագիրն է նաև Արտաշատում, որտեղից հեռացվել էր դրոշը։

«Ձեռագիրը նույնն է։ Իշխանության կոկորդում է մնալ Արցախի դրոշն ու տեղադրումը, հիմա տարբեր կամակատարների միջոցով փորձում են թուրքական, ադրբեջանական պատվերը կատարել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խոսել են Արցախի գլխավոր դատախազի հետ, սա Արցախի Հանրապետության պետական սիվոլի նկատմամբ ոտնձգություն է։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի Ազատության հրապարակում ընդդիմադիր դաշինքների հանրահավաքից հետո Արցախի Հանրապետության դրոշը բարձրացվել է Երևանի Ֆրանսիական հրապարակում։
«Սա իր մեջ ունի խորհուրդ, սա մեր պայքարի սկիզբն է։ Մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, հանուն միասնության ու հանուն վաղվա հաղթանակի»,- հայտարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը։

Այսօր առավոտյան Ազգային-ժողովրդավարական բևեռի աջակիցները ներկելու միջոցով Արցախի դրոշը վերածել էին Հայաստանի դրոշի։ «Սասնա ծռեր» համահայկական շարժումը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են իրենց աջակից երիտասարդները ներկում  Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը, այն վերնագրել էր. «Մեկ պետություն` մեկ դրոշ. Արցախից եկած ՀՀ քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը»։

Հիշեցնենք նաև, որ Արտաշատ քաղաքի հրապարակում քաղաքացիները ապրիլի 6-ին նույնպես բարձրացրել էին Արցախի դրոշը։ Երեկ ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը տեղեկացրել էր, որ գիշերն առևանգվել է Արտաշատում տեղադրված Արցախի դրոշը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}