Ամերիկյան կինոակադեմիան արգելել է Ուիլ Սմիթին 10 տարի մասնակցել իր միջոցառումներին
Դերասան Ուիլ Սմիթին տասը տարով արգելել են մասնակցել Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում՝ արգելել են այցելել «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Variety-ն։
Ակադեմիան հայտարարել է, որ որոշումը քայլ է «մեր անդամների և հյուրերի անվտանգությու
««Օսկար» 94-րդ մրցանակաբաշխությունը նախատեսված էր մեր համայնքի բազմաթիվ մարդկանց մեծարելու համար, ովքեր անցյալ տարի անհավանական աշխատանք կատարեցին։ Այնուամենայնիվ, այդ պահերը խաթարվեցին անպատշաճ պահվածքով, որը մենք տեսանք բեմին՝ պարոն Սմիթի կոմից», - ասվում է Ակադեմիայի հայտարարության մեջ:
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ բարձրացել էր բեմ ու հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին այն բանից հետո, երբ վերջինս կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ Այս խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել էր բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։
Սմիթը արժանացել է Օսկարի «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ արքա» ֆիլմի համար։
Հարակից հրապարակումներ`
- Ուիլ Սմիթը լքել է ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան
- Քրիս Ռոքն առաջին անգամ խոսել է «Օսկար»-ի ժամանակ դերասան Ուիլ Սմիթի հետ միջադեպի մասին
- Ուիլ Սմիթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել «Օսկար»-ի հաղորդավարից
- Դերասան Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկար»-ի հաղորդավարին