Քարագլխի հատվածում մեր ՊԲ-ն ու կամավորականներն են, ադրբեջանական ուժեր, երեկվանից նաև խաղաղապահներ. Արայիկ Հարությունյան
Ապրիլի 8-ից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են։ Արցախի Հանրապետության կառավարության նիստում հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ նման նախադեպ եղել է նախկինում՝ Եղծահողում, Մատաղիսի, Թաղավարդի հատվածում։
«Լարված շփման գծի տարածքներում, որտեղ մենք հետագայում մեր դիրքերը փոխարինել են խաղաղապահ ուժերով, որոշակի կայունություն և ավելի հանգիստ իրավիճակ ենք ունենում։ Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի, շփման գծի ամբողջ երկայնքով պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահները, այսինքն, ըստ այդ համաձայնագրի, դիրքեր չպետք է լինեն ոչ մեր կողմից, ոչ Ադրբեջանի, բայց քանի որ խաղաղապահ ուժերի քանակը բավարար չէ ամբողջ երկայնքով իրականացնել դա, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են ոչ միայն տեղակայվել, այլև մշտապես կրակի տակ պահել մեր շփման գիծը և դրա հարևանությամբ գտնվող բնակավայրերը՝ կանխելու առաջխաղացումը և վտանգները, մենք շարունակում ենք իրականացնել մարտական հերթապահություն»,- նշել է Արայիկ Հարությունյանը։
Նա ասել է, որ Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի հիմնականում մի քանի բարձունքներում, ամենաբարձր կետում տեղակայված են Արցախի ՊԲ ստորաբաժանումները, կամավորականները, նաև ԱԱԾ ստորաբաժանումները։
«Լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, և արդեն երեկվանից նաև ռուս խաղաղապահներն են գտնվում ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում։ Այսինքն այդ լեռնաշղթայի վրա տիրում է մի իրավիճակ, որտեղ հիմնականում մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ու կամավորականներն են, այնտեղ կան խաղաղապահ ուժերի մասնակցությունը, նաև ադրբեջանական ուժերը որոշ բարձունքներին »,- նշել է Արցախի նախագահը։
Մանրամասն Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք կարող սակարկել մեր ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով ինքնորոշման իրավունքից. Արայիկ Հարությունյան
- Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Փառուխ Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը
- Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն․ Միրզոյանը՝ Փառուխի մասին
- Լավրովը՝ Փառուխի մասին. Մեզ համար միջադեպի հանգամանքները մինչև վերջ հստակ չեն
- Փառուխի դեպքի քննարկումը բրյուսելյան հարթակում ինքս պատեհ չհամարեցի. Նիկոլ Փաշինյան
- Փառուխում տեղի ունեցածը կոչվում է հայելային հետքաշում Փաշինյանի տրամաբանությամբ. Ավետիք Չալաբյան
- Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը Ադրբեջանին. Բեգլարյան
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական հանցավոր գործողություններից տուժել են Խրամորթի և Փառուխի ավելի քան 400 անձինք
- Կգնահատվեն Փառուխից և Խրամորթից տարհանված ընտանիքների կարիքները
- Խրամորթից ու Փառուխից տարհանվել է շուրջ 200 երեխա, կին ու տարեց. Արտակ Բեգլարյան
- Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում. Տեղեկատվական շտաբ
- Կհայտնվենք նույն իրավիճակում, ինչ Փառուխում. Օհանյանը՝ Երասխի հատվածում ետ քաշվելու առաջարկի մասին
- ՌԴ ՊՆ. Ադրբեջանն իր զինված ուժերը դուրս է բերել Փառուխ բնակավայրից
- «Արցախի Հանրապետության Փառուխ համայնքում վճռվում է Արցախի ճակատգիրը․ Թագուհի Թովմասյան