Արցախի դրոշն արդեն ծածանվում է Հայաստանի տարբեր քաղաքներում
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնում է.
«Արցախի Հանրապետության դրոշն արդեն ծածանվում է նաև
Սպիտակում,
Վանաձորում,
Աշտարակում,
Կապանում։
Շարունակելի ...
Պաշտպանելով Արցախը, փրկենք Հայաստանը»։
«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով.
«Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հայտարարած՝ հանուն Արցախի և Հայաստանի պայքարին արձագանքել են նաև Սյունիքում։ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչել է Կապանում, որտեղ և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։
Համազգային դիմադրության շարժման մասնակիցներն արդեն բարձրացրել են Արցախի դրոշը Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում։ Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշը շարունակում է ծածանվել նաև Երևանի սրտում։
«Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է նաև հանրապետության մյուս մարզերում։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով»։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի Ազատության հրապարակում ընդդիմադիր դաշինքների հանրահավաքից հետո Արցախի Հանրապետության դրոշը բարձրացվել է Երևանի Ֆրանսիական հրապարակում։
«Սա իր մեջ ունի խորհուրդ, սա մեր պայքարի սկիզբն է։ Մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, հանուն միասնության ու հանուն վաղվա հաղթանակի»,- հայտարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը։
Դրանցի հետո Հայաստանի տարբեր քաղաքներում քաղաքացիները նույնպես տեղադրում են Արցախի Հանրապետության դրոշը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու պղծեցին Արցախի դրոշը. Ստեփան Դանիելյան
- Իրենք երթով մոտենում էին դրոշին, որպեսզի երկրորդ անգամ վնասեին. Արցախի դրոշը պաշտպանողները
- Այս իշխանությունները հանգիստ են վերաբերում Արցախի դրոշը պղծող մարդկանց, բայց բանտ են նստեցնում Հայաստանի դրոշը բարձրացնողին
- «Փաստ». Հայաստանի տարբեր բնակավայրերի կենտրոնական հատվածներում բարձրացվում է Արցախի պետական դրոշը
- Այս պահին Արցախի դրոշը ՀՀ դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում․ Գերասիմ Վարդանյան
- Արցախի դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութը ուղարկվում է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու
- «Իշխանության կոկորդում է մնացել Արցախի դրոշն ու տեղադրումը»
- Վանաձորի Արցախ պուրակում տեղադրվել է Արցախի դրոշը
- Ոստիկանությունը սպասում է Արցախի դրոշի պղծման մասին ահազանգի
- Գտնել ու պատժել թուրք դիվերսանտներին, վերականգնել Արցախի դրոշը. Արտաշատի ավագանու խմբակցություններ
- «Արտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը». Գերասիմ Վարդանյան
- Ապրիլի 8-ին Վանաձորի Արցախ պուրակում տեղի կունենա Արցախի Հանրապետության դրոշի տեղադրումը
- Երևանի Ֆրանսիական հրապարակի մեջտեղում բարձրացվում է Արցախի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան