Աֆղանստանի մայրաքաղաքում թալիբներին տեղափոխող մեքենա է պայթեցվել
Քաբուլում պայթեցվել է Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» -ի անդամների մեքենան, Aamaj News-ի հրապարակած լուրը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը։
«Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի 10-րդ թաղամասում։ «մագնիսական ռումբի» օգնությամբ պայթեցվել է «Թալիբան» շարժման գրոհայիններին պատկանող Ranger մեքենան։ Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Թալիբանի պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել միջադեպը: Երկրում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։
Մինչ այդ Աֆղանստանի մայրաքաղաքում զինված խմբավորումը, որն իրեն անվանել է «Ժողովրդական դեմոկրատական կուսակցության» մարտիկներ, հայտարարել է թալիբների դեմ պայքար սկսելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետքարտուղարությունը Քաթարում «Թալիբան»-ի հետ քննարկումները գնահատել է անկեղծ և պրոֆեսիոնալ
- Թալիբանը թույլատրել է օտարերկրացիներին լքել Աֆղանստանը
- Թուրքիան չի շտապի «Թալիբանի» կառավարությունը ճանաչելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան