Բաքվի գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է երեքի
Ապրիլի 3-ի գիշերը Բաքվի գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունի զոհերից մեկը մահացել է, ինչի արդյունքում զոհերի թիվը հասել է երեքի: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հաղորդել է Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիան (TABIB):
«Մասնավոր բուժհաստատությունում բուժման կուրս անցնող Գյուլբալա Աբդուլաևը մահացել է, նրա վիճակը գնահատվում եր ծայրահեղ ծանր»,-Facebook-ում գրել է TABIB-ի բաժնի ղեկավար Զամիրա Ադիլովան։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 3-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Բաքվի Սաբայիլի շրջանի Թառլան Ալիյարբեկով փողոցում գտնվող գիշերային ակումբում։ Միջադեպի հետևանքով երեք մարդ է մահացել, ավելի քան 30-ը, այդ թվում՝ օտարերկրացիներ, ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։