Բժիշկը ասել է, թե ով պետք է կանաչ սոխ չուտի
Կանաչ սոխը կարող է զարկերակային ճնշման տատանումներ և անոթային սպազմ առաջացնել, «Դոկտոր Պիտեր» պորտալին հայտնել է բժիշկ-թերապեֆտ, գաստրոէնտերոլոգ Վերա Սամսոնովան։
Թարմ կանաչ սոխ ուտելուց հրաժարվելը նրանց համար է, ովքեր ունեն սրտի հետ կապված խնդիրներ և երակային պաթոլոգիաներ։ Կանաչ սոխը կարող է նաև առաջացնել արյան ճնշման անկում և հիպերտոնիկ ճգնաժամ:
«Կանաչ սոխի հետ նաև հղիության ընթացքում պետք է զգույշ լինել, դրա ընդունումը պետք է սահմանափակել փոքր քանակությամբ՝ բառացիորեն աղցանի մեջ մի բուռ մանր կտրատած»,-ասել է մասնագետը։
Առողջ մարդը նույնպես չպետք է չափից շատ ուտի կանաչ սոխը, օրական հինգ թերթիկը բավական է, սա կարող է օգնել հաղթահարել անքնությունն ու ամրացնել նյարդային համակարգը։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը հայտնել է անքնության ընդհանուր պատճառներից մեկի մասին
- Բժիշկը թվարկել է մսի պահպանման հարցում թույլ տրվող սխալները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան