
Բորիս Ջոնսոնն այցելել է Ուկրաինա՝ անձամբ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կողմերը քննարկել են ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի աշխատակիցը։
«Վարչապետն այցելել է Ուկրաինա՝ անձամբ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ՝ ի նշան ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության: Նրանք քննարկել են Ուկրաինային երկարաժամկետ աջակցությունը, վարչապետը կներկայացնի ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթ», - ասել է Ջոնսոնի խոսնակը։