Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցելուց բացի Ուկրաինան այլ ելք չունի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռ հույս ունի Ռուսաստանի հետ բանակցությունների վրա։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Ուկրաինան այլ ելք չունի, քացի բանակցությունների սեղանի շուրջ նստելը»,-ասել է նա ուրբաթ երեկոյան Bild թերթի կայքում հրապարակված հարցազրույցում։
Ռուս-ուկրաինական բանակցությունները սկսվել են փետրվարի 28-ին՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից չորս օր անց։ Բելառուսում մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, ապա բանակցողները շարունակել են շփվել տեսակապի միջոցով։ Թուրքիան մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում կազմակերպել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ Մարտի 29-ին Ստամբուլում տեղի ունեցավ դեմ առ դեմ բանակցությունների փուլ։ Ինչպես դրա արդյունքներից հետո հայտարարեց ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ռուսական պատվիրակությունը ուկրաինական կողմից ստացել է հստակ ձևակերպված դիրքորոշում և առաջարկներ, որոնք կուսումնասիրվեն և կներկայացվեն երկրի ղեկավարության ուշադրությանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ԱԳ նախարարը պահանջում է հեռացնել Ռուսաստանին ԵԱՀԿ-ից
- Պենտագոնը վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցելիս ձգտում է խուսափել Ռուսաստանի հետ էսկալացիայից
- Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի
- ԱՄՆ-ն Ուկրաինային արագացված կարգով սպառազինություն և ռազմական տեխնիկա է մատակարարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան