ՌԴ-ն առանցքային նշանակություն ունի սահմանանշման և սահմանազատման գործընթացում. Հակոբյան
«Այն երկու լիազորությունները, որոնք պետք է տրվեն Սահմանային հարցերով հանձնաժողովին, այն է՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի իրականացում, ամբողջ սահմանի և դրան հարող տարածքի անվտանգության ապահովում, առանցքային նշանակություն ունեն Ռուսաստանի Դաշնության համար»,- «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
Նա հիշեցրել է Սոչիում կայացած հանդիպումից հետո արված հայտարարությունը, որ առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության հնարավոր չի լինելու լուծել սահմանազատման և սահմանանշման խնդիրները, քանի որ քարտեզները գտնվում են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Կա վտանգ, որ կարող է այս գործընթացից ՌԴ-ն մղվի դուրս և սա քաղաքական խնդիր է Ռուսաստանի համար»,- ընդգծել է Ս. Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
- Քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորելու պայմանները. ԱԳ նախարար
- Լավրով. Ռուսաստանը սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի առաջարկները կփոխանցի Ադրբեջանին
- Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սեյրան Օհանյան
- Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկը լարվածությունից խուսափելու միակ միջոցն է
- Սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան